2006 Թ.-ԻՆ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻՑ ԸՆՀԱՆՈՒՐ ԲՆՈՅԹԻ<br /> ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՒԱՌԻ ԾԱԽՍԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 49,9 ՄԼՐԴ<br /> ԴՐԱՄ <br />


2006 Թ.-ԻՆ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻՑ ԸՆՀԱՆՈՒՐ ԲՆՈՅԹԻ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՒԱՌԻ ԾԱԽՍԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 49,9 ՄԼՐԴ
ԴՐԱՄ

  • 04-09-2007 22:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովների սեպտեմբերի 4-ի համատեղ նիստում քննարկվեցին «ՀՀ 2006թ.-ի պետբիւջէի մասին» օրէնքի կատարման հաշուետւութեան իշխանութեան պետական, տեղական ինքնակառավարման եւ դատական մարմինների ֆինանսաւորման հետ կապուած հարցերը: Ըստ կառավարութեան ներկայացրած հաշուետւութեան, պետբիւջէից ընդհանուր բնոյթի պետական ծառայութիւնների բնագաւառի ծախսերը կազմել են 49,9 մլրդ դրամ (մօտ 120 մլն ԱՄՆ դոլար)` ապահովելով ծրագրի 92,9 տոկոս կատարումը: Ծրագրից շեղումը հիմնականում պայմանաւորուած է արտաքին աջակցութեամբ իրականացyող վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի ցածր կատարողականով: Օրէնսդիր մարմնի եւ պետական կառավարման ծախսերը հաշուետու ժամանակաշրջանում կազմել են աւելի քան 9,9 մլրդ դրամ, կամ նախատեսուած ծախսերի 98,5 տոկոսը: 2005թ.-ի համեմատ այդ ծախսերն աւելացել են 27,5 տոկոսով, ինչը հիմնականում պայմանաւորուած է հաստիքների եւ աշխատավարձի, գոյքի, ծառայութիւնների, սարքավորումների ձեռք բերման աճով: Վարչական օբյեկտների շինարարութեան գծով 330 մլն դրամ է յատկացուել ԱԺ-ի նոր մասնաշէնքի շինարարութեան համար: Նոյն նպատակով է ծախսուել նաեւ կառավարութեան պահուստային ֆոնդից 2006-ին լրացուցիչ յատկացուած 62 մլն դրամը: Վարչական օբյեկտների հիմնանորոգման համար յատկացուած 1,1 մլրդ դրամը ուղղուել է նախագահի աշխատակազմի վարչական շէնքերի, կառավարական մասնաշէնքերի, կառավարութեան ընդունությունների տան, Արմաւիրի եւ Վայոց ձորի մարզպետարանների վարչական շէնքերի վերանորոգմանը: Ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանի, ԱԺ-ի պահպանման ծախսերը նախատեսուած են եղել շուրջ 2,1 մլրդ դրամի չափով: Կատարողականը կազմել է 99,99 տոկոս: Այդ ծախսերից շուրջ 81 մլն դրամ ուղղուել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններին անդամակցութեան հետ կապուած ծախսերին:
  -   Տնտեսութիւն