ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ Է ՀՂԵԼ<br /> ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՌԻԹՈՎ<br />


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ Է ՀՂԵԼ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՌԻԹՈՎ

  • 31-08-2007 18:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն իր Հայրապետական օրհնությունն է հղել կրթության ասպարեզի աշխատողներին, ուսանողներին, աշակերտներին` Գիտելիքի, գրի եւ դպրության տոնի եւ ուսումնական նոր տարվա վերաբացման առիթով: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին են տեղեկացրել Մայր Աթոռ Ս.Էջմիածնի Տեղեկատվական համակարգից: «Գիտության եւ կրթության լույսով պիտի կերտենք մեր երկրի եւ ազգի նոր կյանքը եւ առաջընթացը: Երիտասարդ սերնդի ազգային ոգով կրթությունը եւ հայրենի սրբազան արժեքներով դաստիարակությունն է գրավականը մեր ժողովրդի գոյության հարատեւության: Սիրելի զավակներ, կրթության ճամփան դժվարին է, բայց օրհնյալ եւ շնորհապարգեւ: Այն երջանիկ ու ստեղծարար կյանքի ուղին պիտի հարթի ձեզ` դեպի ապագայի լուսավոր հորիզոններ: Բարի ընթացք ձեզ 2007-2008 ուսումնական տարում»,- ասված է շնորհավորական ուղերձում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play