ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ Է ՅՂԵԼ<br /> ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԱՌԻԹՈՎ<br />


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ Է ՅՂԵԼ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԱՌԻԹՈՎ

  • 31-08-2007 18:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն իր Հայրապետական օրհնութիւնն է յղել կրթութեան ասպարէզի աշխատողներին, ուսանողներին, աշակերտներին` Գիտելիքի, գրի եւ դպրութեան տոնի եւ ուսումնական նոր տարուայ վերաբացման առիթով: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին են տեղեկացրել Մայր Աթոռ Ս.Էջմիածնի Տեղեկատուական համակարգից: «Գիտութեան եւ կրթութեան լոյսով պիտի կերտենք մեր երկրի եւ ազգի նոր կեանքը եւ առաջընթացը: Երիտասարդ սերնդի ազգային ոգով կրթութիւնը եւ հայրենի սրբազան արժէքներով դաստիարակութիւնն է գրաւականը մեր ժողովրդի գոյութեան հարատեւութեան: Սիրելի զավակներ, կրթութեան ճամփան դժուարին է, բայց օրհնյալ եւ շնորհապարգեւ: Այն երջանիկ ու ստեղծարար կեանքի ուղին պիտի հարթի ձեզ` դէպի ապագայի լուսաւոր հորիզոններ: Բարի ընթացք ձեզ 2007-2008 ուսումնական տարում»,- ասուած է շնորհաւորական ուղերձում:
  -   Հասարակութիւն