ԸՍՏ ԼՈՒՐԵՐԻ, ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԶԻՆՎԱԾ ՄԻՋԱԴԵՊ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ<br /> ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՎ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ<br /> ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐԴԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ<br />


ԸՍՏ ԼՈՒՐԵՐԻ, ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԶԻՆՎԱԾ ՄԻՋԱԴԵՊ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՎ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ
ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐԴԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ

  • 21-05-2007 16:55:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 20-ի ժամը 18:30-ի սահմաններում Գյումրիի Տերյան փողոցում, նախնական տվյալներով, զինված միջադեպ է տեղի ունեցել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ մարզպետարանի Քաղաքաշինության վաչության նախկին պետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակի ղեկավար Արտաշես Սարգսյանի որդիների միջեւ: Ընդհարման հետեւանքով մեկը վիրավորվել է, որին նույն օրը վիրահատել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է «Ռադիոլուր»-ը: Ըստ նույն աղբյուրի, խոսակցություններ կան, որ միջադեպի հետեւանքով զոհվել են պատահական անցորդներ, սակայն այս մասին պաշտոնական տեղեկություններ չկան:
Նոյյան տապան  -   Հասարակություն