ԸՍՏ ԼՈՒՐԵՐԻ, ԳԻՒՄՐԻՈՒՄ ԶԻՆՈՒԱԾ ՄԻՋԱԴԷՊ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ<br /> ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՎ «ԲԱՐԳԱՒԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՐԱՍԵՆԵԱԿԻ<br /> ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐԴԻՆԵՐԻ ՄԻՋԵՒ<br />


ԸՍՏ ԼՈՒՐԵՐԻ, ԳԻՒՄՐԻՈՒՄ ԶԻՆՈՒԱԾ ՄԻՋԱԴԷՊ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՎ «ԲԱՐԳԱՒԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՐԱՍԵՆԵԱԿԻ
ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐԴԻՆԵՐԻ ՄԻՋԵՒ

  • 21-05-2007 16:55:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 20-ի ժամը 18:30-ի սահմաններում Գիւմրիի Տերյան փողոցում, նախնական տուեալներով, զինուած միջադէպ է տեղի ունեցել Գիւմրիի քաղաքապետ Վարդան Ղուկասեանի եւ մարզպետարանի Քաղաքաշինութեան վաչության նախկին պետ, «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան տարածքային գրասենեակի ղեկավար Արտաշէս Սարգսեյանի որդիների միջեւ: Ընդհարման հետեւանքով մէկը վիրաւորուել է, որին նոյն օրը վիրահատել են Գիւմրիի Գիւլբենկեանի անուան վիրաբուժական հիւանդանոցում: Այս մասին հաղորդում է «Ռադիոլուր»-ը: Ըստ նոյն աղբիւրի, խօսակցութիւններ կան, որ միջադէպի հետեւանքով զոհուել են պատահական անցորդներ, սակայն այս մասին պաշտօնական տեղեկութիւններ չկան:
  -   Հասարակութիւն