ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ «ՀՀ 2006.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ<br /> ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ<br /> ՆԱԽԱԳԾԻՆ<br />


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ «ՀՀ 2006.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ
ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ
ՆԱԽԱԳԾԻՆ

  • 19-04-2007 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարությունը ապրիլի 19-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ 2006թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Նախագծով առաջարկվում է ՀՀ 2006թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատել եկամուտների գծով 441 մրդ 483 մլն 135,6 հազար դրամ, ծախսերի մասով` 481 մլրդ 183 մլն 188,4 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 39 մլրդ 700 մլն 52,8 հազար դրամ: Ինչպես նիստից հետո հայտնեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, 2006թ.-ի համար պլանավորված 412 մլրդ 356 մլն դրամի (ըստ այդ տարվա միջին փոխարժեքի` մոտ 991 մլն ԱՄՆ դոլար) եկամուտների փոխարեն, հաշվի առնելով տարվա ընթացքում տնտեսական զարգացումները, եկամուտների ծավալը վերանայվել է եւ սահմանվել 451,461 մլրդ դրամ, որի դիմաց արձանագրվել է 97,8%-ի կատարողական: Ըստ նրա, եկամուտների թերստացման հիմնական պատճառը արտաքին աղբյուրներից նախատեսված 39,5 մլրդ դրամի փոխարեն ընդամենը 15,2 մլրդ դրամի (կամ նախատեսվածի 38,4%-ը) ստացումն է: Նույն պատճառով ցածր է եղել նաեւ ծախսերի կատարողականը, որը կազմել է 523 մլրդ դրամ, կամ 92%: Ա.Ջանջուղազյանը նշեց, որ սեփական աղբյուրների հաշվին կատարվող ծախսերի կատարողականը կազմել է 98%, իսկ արտաքին աղբյուրներինը` 46%: 2006թ.-ին դեֆիցիտի ֆինանսավորման ծրագրով նախատեսված 71,6 մլրդ դրամի դիմաց արձանագրվել է 55,5% կատարողական:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play