ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ Է ՏՈՒԵԼ «ՀՀ 2006.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ<br /> ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՈՒԷՏՒՈՒԹԻՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԷՆՔԻ<br /> ՆԱԽԱԳԾԻՆ<br />


ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ Է ՏՈՒԵԼ «ՀՀ 2006.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ
ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՈՒԷՏՒՈՒԹԻՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԷՆՔԻ
ՆԱԽԱԳԾԻՆ

  • 19-04-2007 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութիւնը ապրիլի 19-ի նիստում հաւանութիւն է տուել «ՀՀ 2006թ. պետական բիւջէի կատարման տարեկան հաշուէտւութիւնը հաստատելու մասին» ՀՀ օրէնքի նախագծին, որը սահմանուած կարգով կներկայացուի ՀՀ ԱԺ: Նախագծով առաջարկւում է ՀՀ 2006թ. պետական բիւջէի կատարման տարեկան հաշուէտւութիւնը հաստատել եկամուտների գծով 441 մրդ 483 մլն 135,6 հազար դրամ, ծախսերի մասով` 481 մլրդ 183 մլն 188,4 հազար դրամ, բիւջէի դեֆիցիտը` 39 մլրդ 700 մլն 52,8 հազար դրամ: Ինչպէս նիստից յետոյ յայտնեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխաւոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, 2006թ.-ի համար պլանաւորուած 412 մլրդ 356 մլն դրամի (ըստ այդ տարուայ միջին փոխարժէքի` մօտ 991 մլն ԱՄՆ դոլար) եկամուտների փոխարէն, հաշուի առնելով տարուայ ընթացքում տնտեսական զարգացումները, եկամուտների ծաւալը վերանայուել է եւ սահմանուել 451,461 մլրդ դրամ, որի դիմաց արձանագրուել է 97,8%-ի կատարողական: Ըստ նրա, եկամուտների թերստացման հիմնական պատճառը արտաքին աղբիւրներից նախատեսուած 39,5 մլրդ դրամի փոխարէն ընդամէնը 15,2 մլրդ դրամի (կամ նախատեսուածի 38,4%-ը) ստացումն է: Նոյն պատճառով ցածր է եղել նաեւ ծախսերի կատարողականը, որը կազմել է 523 մլրդ դրամ, կամ 92%: Ա.Ջանջուղազյանը նշեց, որ սեփական աղբիւրների հաշուին կատարւող ծախսերի կատարողականը կազմել է 98%, իսկ արտաքին աղբյուրներինը` 46%: 2006թ.-ին դեֆիցիտի ֆինանսաւորման ծրագրով նախատեսուած 71,6 մլրդ դրամի դիմաց արձանագրուել է 55,5% կատարողական:
  -   Տնտեսութիւն