ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ<br /> 70-ԱՄՅԱԿԸ ԿՆՇԱՆԱՎՈՐԻ ՎԵՐԴԻԻ «նԱԲՈՒԿՈ» ՕՊԵՐԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ<br /> ՊՐԵՄԻԵՐԱՅՈՎ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ
70-ԱՄՅԱԿԸ ԿՆՇԱՆԱՎՈՐԻ ՎԵՐԴԻԻ «նԱԲՈՒԿՈ» ՕՊԵՐԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ
ՊՐԵՄԻԵՐԱՅՈՎ

  • 10-04-2007 15:07:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի համերգային կատարմամբ կկայանա Վերդիի «Նաբուկո» օպերայի հայաստանյան պրեմիերան: Այն նվիրված կլինի երգչախմբի հիմնադրման 70-ամյակին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը, «Նաբուկոն» երգչախումբը դեռեւս 1985թ.-ին կատարել է Լենինգրադում: Ըստ նրա, ապրիլի 19-ի համերգով կսկսվի երգչախմբի հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը Երեւանում եւ մարզերում: Հ.Չեքիջյանը հայտնեց, որ նախատեսվում է հոգեւոր երաժշտության մեկ համերգ կազմակերպել Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, եթե Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն տա իր համաձայնությունը: Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937թ.-ին: 1961թ.-ից երգչախումբը ղեկավարում է Հ.Չեքիջյանը: Վերջինիս ղեկավարության օրոք երգչախումբը միայն արտերկրում ունեցել է հազարից ավելի համերգ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play