ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ, ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎ ՋԱՎԱԽՔՈՒՄ<br /> ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ԹԱՏԵՐԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ<br />


ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ, ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎ ՋԱՎԱԽՔՈՒՄ
ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ԹԱՏԵՐԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ

  • 22-03-2007 21:05:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի մարզերում, Արցախում եւ Ջավախքում այս տարի առաջին անգամ կանցկացվեն թատերահամերգային հյուրախաղեր` «Մշակութային մարզ» ծրագրի շրջանակներում: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող այս հյուրախաղերը նպատակ ունեն աշխուժացնել մշակութային կյանքը շրջաններում, ինչպես նաեւ Արցախում եւ Ջավախքում: Ինչպես մարտի 22-ին մամլո ասուլիսում նշեց նախարարության մշակութային քաղաքականության վարչության պետ Կարո Վարդանյանը, այս տարի առաջին անգամ կառավարությունը պետական բյուջեով գումարներ է հատակացրել այս ծրագրի համար: Ըստ նրա, գումարները տրամադրվելու են մայրաքաղաքի պետական այն թատրոններին, անսամբլներին, նվագախմբերին եւ մյուս կազմակերպություններին, ովքեր կցանկանան հանդես գալ հյուրախաղերով. գումարը հատկացվելու է ճանապարհի եւ կեցության ծախսերի համար: Կարո Վարդանյանը հայտնեց, որ առաջին հյուրախաղը կիրականացնի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը. 40-հոգանոց թատերախումբը մարտին Գյումրիում հանդես կգա «Կարմեն սյուիտ» ներկայացմամբ: Կ.Վարդանյանը նշեց, որ բացի հյուրախաղերից, մարզերում կկազմակերպվեն նաեւ վարպետության դասեր. մշակութային տարբեր ոլորտների մասնագետներ պարբերաբար կայցելեն մարզեր, կկարդան դասախոսություններ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play