ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԵՐԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՎԵՐՋԻՆ<br /> ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԵՐԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՎԵՐՋԻՆ
ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է

  • 12-03-2007 20:03:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ Երեւանում մարտի 13-22-ը հայտարարված է ֆրանկոֆոնիայի շաբաթ: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հայաստանյան կենտրոնի` «Ալիանս ֆրանսեզ»-ի ջանքերով այս օրերին Երեւանում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ. «Նաիրի» կինոթատրոնում ցուցադրվելու են ֆրանսիական ֆիլմեր, Պետական համազգային թատրոնում ֆրանսերենով բեմականացվելու է Է.Ռոստանի «Ռոմանտիկները» պիեսը, Հայաստանի ֆրանսիական համալսարանում, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական եւ Երեւանի պետական համալսարաններում անց են կացվելու «Ոսկե բառ» եւ «Ոսկե գրիչ» լեզվաբանական խաղերը: Համանման միջոցառումներ են անցկացվելու նաեւ Գյումրիում: Մարտի 20-ին նշվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ ֆրանսերենին եւ ֆրանսիական մշակույթին նվիրված մեկշաբաթյա հանդիսություններ են տեղի ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության իսկական անդամ կամ դիտորդի կարգավիճակ ունեցող երկրներում: Կազմակերպության իսկական անդամ է 55 երկիր, եւս 13-ը, այդ թվում Հայաստանը (2004 թ.-ից), ունի դիտորդ երկրի կարգավիճակ: Ըստ «Ալիանս ֆրանսեզ»-ի տվյալների, վերջին 10 տարում Հայաստանում նվազել է ֆրանսերենն ուսումնասիրողների տոկոսը. Հայաստանում ֆրանսերեն են սովորում օտար լեզու ուսումնասիրողների 12, իսկ անգլերեն` 80 տոկոսը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play