ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ՈՉ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԵՂԱՆԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԵՏԱՁԳՈՒՄ ԵՆ<br /> ՎՐԱՍՏԱՆԻՑ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՆԼԵԳԱԼ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԱՐՏԱՔՍՈՒՄԸ<br />


ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ՈՉ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԵՂԱՆԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԵՏԱՁԳՈՒՄ ԵՆ
ՎՐԱՍՏԱՆԻՑ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՆԼԵԳԱԼ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԱՐՏԱՔՍՈՒՄԸ

  • 20-10-2006 16:06:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ԿՐԱՍՆՈԴԱՐ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանից եւ Հայաստանից 15 անլեգալ միգրանտների արտաքսումը, որ ծրագրված էր Կրասնոդարում հոկտեմբերի 20-ին, հետաձգվում է վատ եղանակի պատճառով,- հայտնել է ՌԴ ՄԴԾ Կրասնոդարի երկրամասի վարչության ներկայացուցիչը: «Տվյալ քաղաքացիները, դատարանի որոշման համաձայն, ենթակա են վարչական արտաքսման երկրամասի սահմաններից: Այսօր առավոտյան ծրագրված էր նրանց թռիչքը Կրասնոդարի օդանավակայանից: Սակայն ուժեղ մառախուղը առայժմ թույլ չի տալիս դա անել»,- ասել է զրուցակիցը: Նա պարզաբանել է, որ Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիները մինչեւ արտաքսումը պահվել են ՆԳՎ հատուկ ընդունարանում: «Հենց որ օդանավակայանի ծառայությունները թույլ տան, մենք կսկսենք դեպորտացիան»,- ասել է զրուցակիցը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play