ՆՈՒՅՆԻՍԿ «ՇԱՀ-ԴԵՆԻԶ» ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆՆ Ի<br /> ՎԻՃԱԿԻ ՉԻ ԼԻՆԻ ԼՐԻՎ ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐԵՆ ԳԱԶՈՎ<br />


ՆՈՒՅՆԻՍԿ «ՇԱՀ-ԴԵՆԻԶ» ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆՆ Ի
ՎԻՃԱԿԻ ՉԻ ԼԻՆԻ ԼՐԻՎ ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐԵՆ ԳԱԶՈՎ

  • 12-10-2006 18:00:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի պատվիրակությունը էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրիի գլխավորությամբ այցելել է Ադրբեջան այդ երկրից գազ ստանալու հնարավորություններն ուսումնասիրելու համար: Ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւին, որեւէ որոշում չի ընդունվել, քանի որ «Ադրբեջանը դեռեւս չի որոշել իր էներգետիկական հաշվեկշիռը»: Ինչպես հետեւում է նախարարի բառերից, այս տարեվերջին սպասվող «Շահ-Դենիզ» հանքավայրի գործարկմամբ Ադրբեջանը, նախկին կանխատեսումներին հակառակ, դեռեւս ի վիճակի չի լինի լրիվ ապահովել իրեն գազով: «Մենք պետք է որոշենք գազի այն ծավալները, որ արդյունահանվելու են «Շահ-Դենիզ» հանքավայրում: Մենք դեռ չենք որոշել, թե Թուրքիան արդյոք մեզնից գազ գնելու է: Եթե Թուրքիան հրաժարվի ադրբեջանական գազ գնելուց, այդ գազը կհանձնվի մեզ: Մենք չգիտենք, թե ինչ ծավալով եւ ինչ գնով ենք գազ գնելու Ռուսաստանից 2007 թվականին: Մենք բանակցություններ ենք վարում նաեւ Իրանի հետ: Եթե այդ բանակցությունները դրական ելք ունենան, դա կլինի եւս մեկ աղբյուր Ադրբեջանի համար, որպեսզի բարելավի բնակչության եւ երկրի արդյունաբերության գազով պահովումը»,- ասել է Ն.Ալիեւը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play