ՊԱՏՐԱՍՏ Է ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ<br /> ՄԻՋԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ԵՎ<br /> ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ<br />


ՊԱՏՐԱՍՏ Է ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ
ՄԻՋԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ԵՎ
ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

  • 01-09-2006 19:00:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ նախարարների կաբինետը Ռուսաստանի Դաշնության նախագահին վավերացման դնելու համար ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի միջեւ ռուսական ռազմական բազաների եւ Անդրկովկասի ռուսական զորախմբի մյուս ռազմական օբյեկտների, որոնք գտնվում են Վրաստանի տարածքում, ժամանակավոր գործառնության եւ դուրս բերման կարգի ու ժամկետների մասին 2006 թ. մարտի 31-ի համաձայնագիրը: Նրա դրույթները ուղղված են ռուսական ռազմական բազաների եւ Վրաստանի տարածքում տեղակայված Անդրկովկասի ռուսական զորքերի խմբավորման մյուս ռազմական օբյեկտների դուրս բերման հետ կապված հարցերի միջազգային իրավակարգավորմանը, ինչպես նաեւ տվյալ համաձայնագրի գործողության ժամանակաշրջանում` մինչեւ 2008 թ. դեկտեմբերի 31-ը, դրանց ժամանակավոր գործառնության կարգի եւ ժամկետների սահմանմանը: Այս համաձայնագրի իրականացման համար 2006 թ. դաշնապետական բյուջեով եւ 2006-2008 թվականների Ռուսաստանի Դաշնության հեռանկարային ֆինանսական ծրագրով նախատեսվում է հատկացնել հետեւյալ ֆինանսական միջոցները. 2006 թվականին` 836,7 մլն. ռուբ., 2007 թվականին` 820,5 մլն. ռուբ., 2008 թվականին` 510,6 մլն. ռուբլի: Ռուսական ռազմական բազաները պետք է Վրաստանից դուրս բերվեն մինչեւ 2008 թվականը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play