«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ 2 ՕՐՈՎ<br /> ԿԱՎԵԼԱՆԱ<br />


«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ 2 ՕՐՈՎ
ԿԱՎԵԼԱՆԱ

  • 30-11-2007 19:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ. կլրանա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադրման 5 տարին, ինչի կապակցությամբ էլ կհրավիրվեն աշխարհի ամենահայտնի կինոփառատոնների, այդ թվում` Կանի, Ռոտերդամի, Գյոթեբուրգի, Պուսանի փառատոնների նախագահներն ու տնօրենները, ինչպես նաեւ համաշխարհային կինոյի կնքահայրեր, հայտնի դեմքեր եւ կինոաշխարհի անվանի գործիչներ: Երեւանյան երիտասարդ կինոփառատոնի 5-ամյակին ներկա կգտնվի նաեւ կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, 2008 թվականին կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տեւողությունը 2 օրով ավելի կլինի նախորդներից` 5-ի փոխարեն 7 օր: Այն կսկսվի հուլիսի 13-ին եւ կավարտվի հուլիսի 20-ին: Ըստ փառատոնի տնօրենի, արդեն սկսվել են ֆիլմերի հայտերի ընդունումը: Բացի այդ, փառատոնի մրցութային անվանակարգերի թիվը կավելանա մեկով. կկազմակերպվի նաեւ մրցույթ տարածաշրջանի երկրներում ստեղծված ֆիլմերի համար:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play