«ՓՅՈՒՆԻԿԸ» ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐԻ ԻՐ ԴԻՐՔԸ<br />


«ՓՅՈՒՆԻԿԸ» ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐԻ ԻՐ ԴԻՐՔԸ

  • 24-08-2004 18:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցկացվեցին ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 16-րդ մրցափուլի խաղերը: Կրկին վստահ հանդես եկավ ներկայիս չեմպիոնը եւ առաջատարը` Երեւանի «Փյունիկը», որը 3-0 հաշվով հաղթեց մրցաշարային աղյուսակում 2-րդ տեղում գտնվող «Միկա» (Աշտարակ) թիմին: Այսպիսով «Փյունիկն» ավելի մեծացրեց խզումը իր եւ հետապնդողների միջեւ: Մյուս երեք հանդիպումներում այսպիսի արդյունքներ գրանցվեցին. «Շիրակ» (Գյումրի) - «Արարատ» (Երեւան)` 0-0, «Դինամո-Զենիթ» (Երեւան) - «Բանանց» (Երեւան)` 0-3, «Կիլիկիա» (Երեւան) - «Կոտայք» (Աբովյան)` 2-3: 16 մրցափուլից հետո թիմերն աղյուսակում դասավորվել են հետեւյալ հերթականությամբ. 1. «Փյունիկ»` 42, 2. «Միկա»` 35, 3. «Բանանց»` 24, 4. «Արարատ»` 23, 5. «Դինամո-Զենիթ»` 20, 6. «Կոտայք»` 12, 7. «Կիլիկիա»` 11, 8. «Շիրակ»` 10 միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play