«ՓՅՈՒՆԻԿՆ» ԷԼ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ<br />


«ՓՅՈՒՆԻԿՆ» ԷԼ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ

  • 05-08-2004 18:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Փյունիկը» եվրոպական երկրների ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2-րդ ընտրական փուլի պատասխան խաղըում Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում մրցելով տեղի «Շախտյոր» թիմի հետ պարտվեց 0-1 հաշվով եւ երկու հանդիպման արդյունքներով (Երեւանում կայացած 1-ին նաե մրցակցին զիջել էր 1-3 հաշվով) դուրս մնաց հետագա պայքարից: Այսպիսով, Հայաստանի բոլոր 4 թիմերն էլ դադարեցրին իրենց մրցելույթները եվրոգավաթների խաղարկություններում: Սակայն, եթե «Փյունիկին» հաջողվեց անցնել Չեմպիոնների լիգայի 2-րդ փուլ, ապա հայաստանյան մյուս 3 թիմերը` Երեւանի «Բանանցը», Գյումրիի «Շիրակը» եւ Աշտարակի «Միկան», ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության հենց 1-ին որակավորման փուլից հետո դուրս մնացին հետագա պայքարից:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play