Արգենտինայում ավտոբուսի եւ երկու գնացքի բախման արդյունքում մահացել է 11 մարդ, 200-ից ավելին` վիրավորվել


Արգենտինայում ավտոբուսի եւ երկու գնացքի բախման արդյունքում մահացել է 11 մարդ, 200-ից ավելին` վիրավորվել

  • 14-09-2011 07:46:10   |   |  Հասարակություն
Բուէնոս Այրեսի մոտակայքում ճանապարհատրանսպորտային վթարի հետեւանքով 11 մարդ մահացել եւ ավելի քան 200-ը ստացել է վնասվածքներ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, առնվազն 30 տուժած գտնվում է ծանր վիճակում, բժիշկները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել: Ըստ Արգենտինայի տրանսպորտի նախարարության տվյալների,  սկզբում իրար են բախվել գնացքն ու ավտոբուսը, որից հետո նրանց բախվել է եւս մեկ գնացք: Զոհերի մեծամասնությունը ավտոբուսի ուղեւորներից են: Նշենք, որ սա Արգենտինայի ամենախոշոր տրանսպորտային աղետն է ` սկսած 2008թ.-ի մարտից, երբ ավտոբուսի եւ գնացքի բախման արդյունքում զոհվել է 18 մարդ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play