Արգենտինայում աւտոբուսի եւ երկու գնացքի բախման արդիւնքում մահացել է 11 մարդ, 200-ից աւելին` վիրաւորուել


Արգենտինայում աւտոբուսի եւ երկու գնացքի բախման արդիւնքում մահացել է 11 մարդ, 200-ից աւելին` վիրաւորուել

  • 14-09-2011 07:46:10   |   |  Հասարակութիւն
  Բուէնոս Այրեսի մօտակայքում ճանապարհատրանսպորտային վթարի հետեւանքով 11 մարդ մահացել եւ աւելի քան 200-ը ստացել է վնասուածքներ: Ինչպէս հաղորդում է «ազատութիւնէ ռադիօկայանի ռուսական ծառայութիւնը, առնուազն 30 տուժած գտնւում է ծանր վիճակում, բժիշկները մտավախութիւն ունեն, որ զոհերի թիւը կարող է զգալիօրէն աճել: Ըստ Արգենտինայի տրանսպորտի նախարարութեան տուեալների,  սկզբում իրար են բախուել գնացքն ու աւտոբուսը, որից յետոյ նրանց բախուել է եւս մէկ գնացք: Զոհերի մեծամասնութիւնը աւտոբուսի ուղեւորներից են: Նշենք, որ սա Արգենտինայի ամենախոշոր տրանսպորտային աղէտն է ` սկսած 2008թ.-ի մարտից, երբ աւտոբուսի եւ գնացքի բախման արդիւնքում զոհուել է 18 մարդ:    
  -   Հասարակութիւն