Արգենտինայում աւտոբուսի եւ երկու գնացքի բախման արդիւնքում մահացել է 11 մարդ, 200-ից աւելին` վիրաւորուել
14-09-2011 07:46:10 | | Հասարակութիւն
Բուէնոս Այրեսի մօտակայքում ճանապարհատրանսպորտային վթարի հետեւանքով 11 մարդ մահացել եւ աւելի քան 200-ը ստացել է վնասուածքներ:
Ինչպէս հաղորդում է «ազատութիւնէ ռադիօկայանի ռուսական ծառայութիւնը, առնուազն 30 տուժած գտնւում է ծանր վիճակում, բժիշկները մտավախութիւն ունեն, որ զոհերի թիւը կարող է զգալիօրէն աճել:
Ըստ Արգենտինայի տրանսպորտի նախարարութեան տուեալների, սկզբում իրար են բախուել գնացքն ու աւտոբուսը, որից յետոյ նրանց բախուել է եւս մէկ գնացք: Զոհերի մեծամասնութիւնը աւտոբուսի ուղեւորներից են:
Նշենք, որ սա Արգենտինայի ամենախոշոր տրանսպորտային աղէտն է ` սկսած 2008թ.-ի մարտից, երբ աւտոբուսի եւ գնացքի բախման արդիւնքում զոհուել է 18 մարդ: