Բացվել է վերականգնված «Ռանչպար 1» պոմպակայանը


Բացվել է վերականգնված «Ռանչպար 1» պոմպակայանը

  • 03-10-2011 13:38:57   | Արարատի մարզ  |  Տնտեսություն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 3-ին մասնակցել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի կողմից վերականգնված «Ռանչպար 1» պոմպակայանի բացմանը, որին ներկա է եղել նաեւ ԱՄՆ Հազարամյակի մարտահրավեր կորպորոցիայի փոխնախագահ Փեթրիք Ֆայնը: Կառավարության ղեկավարը շրջել է պոմպակայանում, ծանոթացել կատարված աշխատանքներին: «Ռանչպար 1» պոմպակայանը ոռոգում է 6100 հեկտար հողատածարք՝ ոռոգման ջրով ապահովելով Արարատի մարզի 23 համայնքների հ10 հազար ջրօգտագործողների: Պոմպակայանի վեկանգնման աշխատանքներում ՀՄՀ-Հայաստան ծրագրի կողմից ներդրվել է 5,5 մլն դոլար: Պոմպակայանում իրականացվել է ջրընդունիչի, կոլեկտորների մաքրում եւ խորացում, տեղադրվել են նոր պոմպեր եւ խողովակաշարեր, ամբողջովին վերանորոգվել է պոմպակայանի շենքը: Պոմպակայանի կոլեկտորի մեջ կառուցվել է նաեւ պատվար, ինչը կնվազեցնի գրունտային ջրերի մակարդակը եւ այդպիսով կբարելավի Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վիճակը: ՀՄՀ-Հայաստան ծրրագրի ընդհանուր ներդրումը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում տեղակայված 17 պոմպակայաններում կազում է 42 մլն դոլար: Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման բաղադրիչի շրջանակներում արված ներդրումը կազմում է 19 մլն դոլար, որը ներառում է 470 կմ դրենաժային կոլեկտորների մաքրում, ինչի արսդյունքում կնվազի Արարատի եւ Արմավիրի մարզերի գրունտային ջրերի մակարդակը՝ զերծ պահելով դրանք աղակալումից: Դրենաժային բաղադրիչի շրջանակում կառուցվել եւ վերակագնվել է նաեւ 50 խորքային հոր:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play