Մոսկուայի գրախանութները ողողված են հակահայկական<br /> բովանդակութեամբ ադրբեջանական գրքերով,- ասում է ռուս քաղաքագէտը<br />


Մոսկուայի գրախանութները ողողված են հակահայկական
բովանդակութեամբ ադրբեջանական գրքերով,- ասում է ռուս քաղաքագէտը

  • 20-01-2010 16:42:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայի գրախանութները ողողված են ադրբեջանական գրքերով, որոնցում պատմւում է «հայերի ագրեսիաների» մասին եւ փորձ է արւում ապացուցել, թէ իբր հայերը տարածաշրջանում յայտնուել են միայն 19-րդ դարում: Այս մասին յունվարի 20-ի ասուլիսում յայտնեց ռուս քաղաքագէտ Վլադիմիր Զախարովը: Ըստ նրա, բազմաթիւ մասնագէտներ պատրաստ են իրական փաստերի հիման վրայ գրքեր գրել` ներկայացնելով պատմական ճշմարտութիւնը, սակայն հովանաւորներ չկան: «Ըստ իս, ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի վերաբերեալ նիւթերի տարածման գործում պէտք է լինի պետական քաղաքականութիւն»,- նշեց Վ.Զախարովը եւ յաւելեց, որ այդ հարցով պէտք է զբաղվի անձամբ ՀՀ նախագահը: Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյանի խօսքերով, եթէ նախկինում ադրբեջանցիները հակահայկական թեմայով գրքերը տպում էին Ադրբեջանում եւ վատ որակով, ապա այժմ այդ կարգի գրականութիւնը լոյս է տեսնում Մոսկուայում եւ ամենաբարձր մակարդակով: Նա նշեց, որ ոչ միայն հակահայկական, այլեւ երբեմն հակառուսական բովանդակութեամբ այդ գրքերը ոչ ոք չի կարողանում հանել վաճառքից, քանի որ բիզնեսի օրենքներով տպագրությամբ զբաղվողը շահագրգռուած է վաճառել իր արտադրանքը: Հ.Դեմոյանը յայտնեց, որ Ադրբեջանում պատրաստւում են կառուցել «ադրբեջանցիների ցեղասպանութեան» յհուշահամալիր այն վայրում, որտեղ իրականում թաղված են ադրբեջանցիների կողմից սպանուած 200 հայ մեծահարուստները եւ նրանց ընտանիքների անդամները: Այդ աբսուրդը հերքելու համար Հայաստանը պատրաստ է ֆինանսապէս մասնակցել աճիւնների ԴՆԹ-ի անալիզի անցկացմանը:
  -   Քաղաքական