Բորիս Բերեզովսկուն սպառնում է 15 տարուայ բանտարկութիւն<br />


Բորիս Բերեզովսկուն սպառնում է 15 տարուայ բանտարկութիւն

  • 09-06-2009 20:12:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 9 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կրասնոգորսկի քաղաքային դատարանում սկսուել են Բորիս Բերեզովսկու գործով կողմերի վիճաբանությունները, որը մեղադրւում է ավտովազ-ից 143 մլն ռուբլու հափշտակման մէջ: Հեռակայ կարգով անցկացուող դատաւարութեան ժամանակ դատախազը պահանջել է օլիգարխին դատապարտել 15 տարուայ բանտարկութեան: Բացի այդ, գործի շրջանակում հայց է ներկայացուել Սամարայի մարզի ներկայացուցիչների օգտին խոշոր փոխհատուցման մասին: Վճռի արձակման օրը յայտնի կդառնայ յունիսի 22-ից յետոյ: Ներկայումս Ինտերպոլի ռուսական գրասենեակը շարունակում է Բերեզովսկու հետախուզումը: Հանցագործին փնտրում են եօթ տարբեր ազգանուններով, որ նա օգտագործել է տարբեր ժամանակ: Այժմ ձեռներեցը բնակւում է Լոնդոնում:
  -   Միջազգային