Բորիս Բերեզովսկուն սպառնում է 15 տարվա բանտարկություն<br />


Բորիս Բերեզովսկուն սպառնում է 15 տարվա բանտարկություն

  • 09-06-2009 20:12:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կրասնոգորսկի քաղաքային դատարանում սկսվել են Բորիս Բերեզովսկու գործով կողմերի վիճաբանությունները, որը մեղադրվում է ԱվտոՎԱԶ-ից 143 մլն ռուբլու հափշտակման մեջ: Հեռակա կարգով անցկացվող դատավարության ժամանակ դատախազը պահանջել է օլիգարխին դատապարտել 15 տարվա բանտարկության: Բացի այդ, գործի շրջանակում հայց է ներկայացվել Սամարայի մարզի ներկայացուցիչների օգտին խոշոր փոխհատուցման մասին: Վճռի արձակման օրը հայտնի կդառնա հունիսի 22-ից հետո: Ներկայումս Ինտերպոլի ռուսական գրասենյակը շարունակում է Բերեզովսկու հետախուզումը: Հանցագործին փնտրում են յոթ տարբեր ազգանուններով, որ նա օգտագործել է տարբեր ժամանակ: Այժմ ձեռներեցը բնակվում է Լոնդոնում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play