Բորիս Բերեզովսկուն սպառնում է 15 տարվա բանտարկություն
09-06-2009 20:12:00 | Ռուսաստան | Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կրասնոգորսկի քաղաքային
դատարանում սկսվել են Բորիս Բերեզովսկու գործով կողմերի
վիճաբանությունները, որը մեղադրվում է ԱվտոՎԱԶ-ից 143 մլն ռուբլու
հափշտակման մեջ: Հեռակա կարգով անցկացվող դատավարության ժամանակ
դատախազը պահանջել է օլիգարխին դատապարտել 15 տարվա բանտարկության:
Բացի այդ, գործի շրջանակում հայց է ներկայացվել Սամարայի մարզի
ներկայացուցիչների օգտին խոշոր փոխհատուցման մասին: Վճռի արձակման
օրը հայտնի կդառնա հունիսի 22-ից հետո:
Ներկայումս Ինտերպոլի ռուսական գրասենյակը շարունակում է
Բերեզովսկու հետախուզումը: Հանցագործին փնտրում են յոթ տարբեր
ազգանուններով, որ նա օգտագործել է տարբեր ժամանակ: Այժմ ձեռներեցը
բնակվում է Լոնդոնում: