ՊԵՏԲԻՒՋԷԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԵՆ ԵՐԵՒԱՆԻ 44
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ
10-01-2007 14:20:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ին պետբիւջէի
միջոցներով կվերանորոգուեն Երեւանի քաղաքապետարանի ենթակայության 44
հանրակրթական դպրոցներ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց
քաղաքապետարանի Կրթութեան վարչութեան պետ Օնիկ Վաթեանը, այդ
աշխատանքների համար կյատկացուի 3,7 մլրդ դրամ (մօտ 10,4 մլն ԱՄՆ
դոլար): Ըստ նրա, նախորդ տարի 1,2 մլրդ դրամով մայրաքաղաքում
հիմնանորոգուել են 17, քաղաքապետարանի եւ Սոցհիմնադրամի
ֆինանսավորմամբ 4-ական, բարերարների ֆինանսավորմամբ` 5 դպրոցներ:
Օ.Վաթեանը նշեց, որ նախատեսւում է այս տարի դպրոցների
նորոգման աշխատանքներ իրականացնել նաեւ Սոցհիմնադրամի միջոցներով: