ՊԵՏԲԻՒՋԷԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԵՆ ԵՐԵՒԱՆԻ 44<br /> ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ<br />


ՊԵՏԲԻՒՋԷԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԵՆ ԵՐԵՒԱՆԻ 44
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ

  • 10-01-2007 14:20:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ին պետբիւջէի միջոցներով կվերանորոգուեն Երեւանի քաղաքապետարանի ենթակայության 44 հանրակրթական դպրոցներ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց քաղաքապետարանի Կրթութեան վարչութեան պետ Օնիկ Վաթեանը, այդ աշխատանքների համար կյատկացուի 3,7 մլրդ դրամ (մօտ 10,4 մլն ԱՄՆ դոլար): Ըստ նրա, նախորդ տարի 1,2 մլրդ դրամով մայրաքաղաքում հիմնանորոգուել են 17, քաղաքապետարանի եւ Սոցհիմնադրամի ֆինանսավորմամբ 4-ական, բարերարների ֆինանսավորմամբ` 5 դպրոցներ: Օ.Վաթեանը նշեց, որ նախատեսւում է այս տարի դպրոցների նորոգման աշխատանքներ իրականացնել նաեւ Սոցհիմնադրամի միջոցներով:
  -   Հասարակութիւն