ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՆ ԵՐԵՎԱՆԻ 44<br /> ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ<br />


ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՆ ԵՐԵՎԱՆԻ 44
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ

  • 10-01-2007 14:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ին պետբյուջեի միջոցներով կվերանորոգվեն Երեւանի քաղաքապետարանի ենթակայության 44 հանրակրթական դպրոցներ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց քաղաքապետարանի Կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը, այդ աշխատանքների համար կհատկացվի 3,7 մլրդ դրամ (մոտ 10,4 մլն ԱՄՆ դոլար): Ըստ նրա, նախորդ տարի 1,2 մլրդ դրամով մայրաքաղաքում հիմնանորոգվել են 17, քաղաքապետարանի եւ Սոցհիմնադրամի ֆինանսավորմամբ 4-ական, բարերարների ֆինանսավորմամբ` 5 դպրոցներ: Օ.Վաթյանը նշեց, որ նախատեսվում է այս տարի դպրոցների նորոգման աշխատանքներ իրականացնել նաեւ Սոցհիմնադրամի միջոցներով:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play