1830 թ. փետրվարի 17-ին Ղրիմի Գոգենլո գյուղում ծնվել է հայ բանաստեղծ, մանկավարժ Գևորգ Դոդոխյանը: Նախնական կրթությունը ստացել է Սիմֆերոպոլի հայկական եկեղեցում, ապա կրթությունը շարունակել է գիմնազիայում: 12 տարին լրանալուց հետո ծնողները տեղափոխում են Մոսկվայի Լազարյան
ճեմարան: Հետաքրքրվել է նաև նկարչությամբ:
1853թ. մեկնում է Դորպատ (Տարտու) ու ընդունվում համալսարան, ուսումնասիրում էկոնոմիկա ու իրավունք:
1854թ. գրում է իր հայտնի «Ծիծեռնակը»: 1859թ. հետո, ավարտելով համալսարանը, դասավանդել է Պետերբուրգում, Հյուսիսային Կովկասում, Ղրիմում: Գրեթե 40 տարի աշխատել է որպես ուսուցիչ:
Դոդոխյանը ստեղծագործել է ինչպես գրական հայերենով, այնպես էլ տեղի
Ղրիմի խոսվածքով: Հայերեն է թարգմանել Կռիլովի, Լերմոնտովի, Հայնեի ստեղծագործությունները:
Գրել է շուրջ ինը տասնյակ բանաստեղծություններ, որոնցից ամենահայտնին «Ծիծեռնակն» է, որը թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, վրացերեն, լեհերեն, իտալերեն, էստոներեն ու այլ լեզուներով: