1962 թ․ ծնվել է հայտնի հասարակական գործիչ, վերլուծաբան, Արցախյան ազատամարտի մասնակից Ս. Հացպանյանը


1962 թ․ ծնվել է հայտնի հասարակական գործիչ, վերլուծաբան, Արցախյան ազատամարտի մասնակից Ս. Հացպանյանը

  • -- ::   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր


Ծնվել է Թուրքիայի Ալեքսանդրետտա քաղաքում, 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Փարիզի Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։
 
1990 թվականից բնակվում էր Հայաստանում։  Ամուսնացած է, ունի երկու զավակ։
 
Մասնակցել է Արցախյան ազատամարտին Լեոնիդ Ազգալդյանի ջոկատում։  Ազատամարտի ընթացքում տեսանկարահանել է նաեւ բազմաթիվ վավերագրական տեսասյուժեներ եւ ֆիլմեր։
 
Արցախյան ազատմարտից հետո ակտիվերեն մասնակցել է Հայաստանի հասարակական քաղաքական կյանքին։ Կազմակերպել է բազմաթիվ դասախոսություններ, քննարկումներ՝ նվիրված Հայաստանի պատմությանը, ցեղասպանությանը,  հայի ինքնությանը, սփյուռքի հիմնախնդիրներին։  Ակտիվ դիրքորոշումներ եւ ընդդիմադիր կեցվածք է հանդես բերել Հայաստանի Ներքաղաքական կյանքում՝ ընդիմանալով անարդարությանը, կոռուպսիային, ամենաթողությանը։
 
 
2009 թվականի ապրիլի 9-ին
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Սարգիս Հացպանյանը դատապարվտել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ սուտ մատնության մեղադրանքով, որը կրել է ամբողջությամբ։ Մեղադրանքի հիմքում ընկած էր «Հայկական Ժամանակ» օրաթեթում տպագրված իր մի հրապարակումը։
 
2018 թվականին հիվանդության պատճառով տեղափոխվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի հիվանդանոցներից մեկը: Մահացել է այնտեղ` 2018 թվականի հունվարի 20-ին:
 
Սագիս Հացպանյանի մահից հետո, Հացպանյանի կինը, ինչպես նաեւ մի խումբ ազատամարտիկներ դիմեցին ՀՀ պաշտպանության նախարարություն՝ Հաղպանյանի հուղարկավորությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կազմակերպելու համար։ Մինչեւ վերջին պահը նախարարությունը որեւէ պատասխան չէր տալիս՝  առաջ բերելով արդարացի դժգոհություն,  բազմաթիվ մեկնաբանություներ սոց ցանցերում քննարկումներ,  մամուլի ասուլիսներ։
 
Վերջապես հունվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասված էր, որ «Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ պաշտպանության նախարարությունում քննարկվել է Սարգիս Հացպանյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու
հարցը։ Չնայած հանգամանքին, որ Սարգիս Հացպանյանի կնոջ՝ Հասմիկ Պողոսյանի ներկայացրած նամակում բացակայել է պանթեոնում հուղարկավորելու համար անհրաժեշտ ընթացակարգի գլխավոր՝ զոհվածի կամ մահացածի անցած մարտական ուղին հիմնավորող փաստաթուղթը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, գիտակցելով, որ նշված հիմնավորումները ներկայացնելը կարող է որոշակի ժամանակ պահանջել, ինչը, տվյալ հանգամանքում խնդրահարույց է, ինչպես նաև հաշվի առնելով Սարգիս Հացպանյանի ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան պատերազմի լուսաբանման, Լեռնային Ղարաբաղի համար բարեգործական տարաբնույթ միջոցառումների կազմակերպման հարցերում, թույլատրել է հուղարկավորությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում»։ 
 
Սարգիս Հացպանյանի հուղարկավորությունը տեղի ունեցավ 2018թ․ հունվարի 29-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, առանց պատշաճ պետական արարողակարգի եւ պետական պաշտոնյաների մասնակցության։
 
 
Նոյյան տապան   -   Ծննդյան տարեդարձեր