2007թ. օգոստոսի 27 - Վախճանվել է ամերիկահայ նշանավոր նկարիչ, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր, Երեւանի պատվավոր քաղաքացի Մարկոս Գրիգորյանը

2007թ. օգոստոսի 27 - Վախճանվել է ամերիկահայ նշանավոր նկարիչ, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր, Երեւանի պատվավոր քաղաքացի Մարկոս Գրիգորյանը

  • -- ::   | Հայաստան  |  Մահվան տարելիցներ


2007թ. օգոստոսի 27 - Վախճանվել է ամերիկահայ նշանավոր նկարիչ, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր, Երեւանի պատվավոր քաղաքացի Մարկոս Գրիգորյանը:

Ծնվել է 1925թ. դեկտեմբերի 5-ին: Ծագումով Կարսից, ծնված Ռուսաստանում, հասակ առած Իրանում ` արվեստագետը կրթվել է Հռոմի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում, ավարտել այն 1954-ին:

Բարձր Հայքի արմատները արյան մեջ, արիական Արևելքի իմաստությունն ու գեղեցկությունը ներկալած, Իտալիայում արևմտյան մշակույթի իմաստասիրությունն ու գեղագիտությունը յուրացրած և գուցե ի հետևանք այդ յուրացման և արժեքավորման` ստեղծագործել է Իրանում և ԱՄՆ-ում: 

 

Տարբեր երկրներում տարբեր քաղաքակրթություններ և տարբեր սերունդներ ներկայացնող բազմաթիվ արվեստագետներ (Նամի Քալանթարի` Իրան, Անսելմո Քիֆր` Գերմանիա, և այլք) իրեն
ց համարում են աշակերտներն ու հետևորդները հայազգի նկարիչ Մարկոս Գրիգորյանի, որի արվեստն արդեն կես դար համաշխարհային արվեստի իրողություն է:
 
Այն ներկայացված է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի, Ռոքֆելեր կենտրոնի հավաքածուների կազմում, Հռոմի, Թեհրանի պատկերասրահներում և այլուր, և քիչ ծանոթ է հայ արվեստաբանությանը: 
 
Նոյյան տապան   -   Մահվան տարելիցներ