ՄԱՅԻՍԻ 27-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի, ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանի, ամերիկահայ գրող, իրավաբան, հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան-Թերքոթի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Արցախում աջակցության ծրագրեր:
Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող եք նաև թեմայի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com էլեկտրոնային հասցեին: