Նասիմ Թալեբի «Սև կարապը» և «Պրոկրուստյան մահիճը» գրքերի շնորհանդեսը
27-05-2021 18:30:00 | Հայաստան | Շնորհանդես
Ակնարկագիր, մաթեմատիկոս և թրեյդեր Նասիմ Թալեբի գրքերի շնորհանդեսը կուղեկցվի ինքնատիպ քննարկմամբ։ Մայիսի 27-ին, ժամը 18:30 Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կներկայացվեն Թալեբի «Սև կարապը» և «Պրոկրուստյան մահիճը» գրքերը, ինչպես նաև անդրադարձ կկատարվի հեղինակի INCERTO շարքի մյուս գրքերին, որոնք լույս կտեսնեն մինչև տարվա վերջ:
Գրքերը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը՝ «Կողբ» հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Միջոցառման ընթացքում ներկաները կքննարկեն Թալեբի գրքերը՝ անդրադարձ կատարելով նրա հիմնական գաղափարներին եւ դրանց դրսեւորումներին մեր իրականության մեջ։ Միջոցառման մուտքն ազատ է:
Քննարկման մասնակիցների ոչ ամբողջական ցանկ
«Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյան
«Կողբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյան
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան
ԵՊՀ Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դասախոս Սերոբ Խաչատրյան
Տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, «Սև կարապը» գրքի հայերեն թարգմանության խմբագիր Վահագն Խաչատրյան
«Պրոկրուստյան մահիճը» գրքի հայերեն թարգմանության խմբագիր Նունե Թորոսյան
Սիրով հրավիրում ենք լուսաբանման:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Անտարես» հրատարակչության PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84