Տեղի կունենա «Բիզնեսը օնլայնում» կոնֆերանսը


 

Տեղի կունենա «Բիզնեսը օնլայնում» կոնֆերանսը

  • 29-05-2021 11:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու և լուսաբանելու «BeAutomated2021» -ի շրջանակներում «Բիզնեսը օնլայնում»  կոնֆերանսը, որի նպատակն է անդրադառնալ օնլայն հարթակում գործող բիզնեսներին և նրանց ձեռքբերումներին, ներկայացնել համաճարակային իրավիճակում բիզնեսներին ընձեռված հնարավորությունները, օգնել տեղական բիզնեսներին արձանագրել կայուն զարգացում և գրագետ մուտք գործել թվային իրականություն:
 
Կոնֆերանսին բացման խոսքով հանդես կգա գործարար Ռուբեն Վարդանյանը, ով կներկայացնի «Ապագա հայկականը» նախաձեռնությունը և սիրով կպատասխանի մասնակից գործարարների հարցերին:
 
Միջոցառումը տեղի է ունենալու մայիսի 29-ին,  ժամը 11։30 Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն