Արմենպրես. Արմինե Հովսեփյանի և Մարիամ Մանուկյանի ասուլիսը
19-01-2022 11:00:00 | Հայաստան | Ասուլիս
ՀՈՒՆՎԱՐԻ 19-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Արմինե Հովսեփյանի, ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Մարիամ Մանուկյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Հիփոթեքային վարկի տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձման էլեկտրոնային հարթակի գործարկում:
Հարգելի գործընկերներ, ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com էլեկտրոնային հասցեին: