Վանաձոր քաղաքում տեղի կունենա Վերականգնողական կենտրոնի պաշտոնական բացում


Վանաձոր քաղաքում տեղի կունենա Վերականգնողական կենտրոնի պաշտոնական բացում

  • 15-03-2022 13:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հարգելի գործընկերներ, 
 
Մարտի 15-ին` ժամը 13:00-ին, Վանաձոր քաղաքում տեղի կունենա Վերականգնողական կենտրոնի պաշտոնական բացում։ «Ազնավուր» հիմնադրամը հրավիրում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին միջոցառման լուսաբանման համար։
Բացմանը կմասնակցեն ՀՀ առողջապահության նախարարը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը, Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները և այլ հյուրեր։ Պաշտոնական բացման արարողությունը կկատարեն Վանաձոր ԲԿ-ի տնօրենն ու «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը։
 
Լրատվամիջոցների աշխատանքը կազմակերպելու նպատակով «Ազնավուր» հիմնադրամը պատրաստ է ապահովել դեպի Վանաձոր տեղափոխումն ու վերադարձը։ Բոլոր ցանկացողներին խնդրում ենք նախապես հաստատել մասնակցությունը՝ լրացնելով այս հայտը։ Շնորհակալ ենք համագործակցության համար։
 
Հայտը՝ 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն