«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի երևանյան պրեմիերան


«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի երևանյան պրեմիերան

  • 18-03-2022 17:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Մարտի 18-ին, ժամը 17:30, Մոսկվա կ/թ փոքր դահլիճում տեղի կունենան Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարի երկրորդ՝ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի երևանյան պրեմիերան: 
 
Ֆիլմաշարի մտահղացման հեղինակն ու պրոդյուսերը Մանվել Սարիբեկյանն է:
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերի 20-ին, Լոս Անջելեսում: Երևանյան 
«Ամերիկացի բարի սամարացիները» վավերագրական դրաման նկարահանել է ռեժիսոր Արա Մնացականյանը: Ֆիլմը պատմում  է ցեղասպանությունից փրկվածների մասին ու նաև այն արտասովոր մարդկանց, որոնց շնորհիվ իսպառ ոչնչացումից փրկվեցին հայ, հույն և ասորի ժողովուրդները: Մարդկային կյանքի փրկությունն էր նրանց առաքելությունը:        
Ֆիլմում օգտագործվել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի և Հայաստանի տարբեր արխիվների, գրադարանների և թանգարանների փաստագրական նյութերը: Որպես խորհրդատուներ պատմական փաստերի հավաքագրմանն աջակցել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի, Շվեդիայի և Հայաստանի ցեղասպանագետներ, պատմաբաններ, գիտական կենտրոնների պատասխանատուներ ու աշխատակիցներ:  
          
Հղումներ.
Ֆիլմի ցուցադրական (Demo) հոլովակ` https://vimeo.com/446219201
Դիմատետրի էջ՝  www.facebook.com/American-Good-Samaritans-Ամերիկացի-բարիսամարացիները-102023921618890/
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն