Երևան Թեք Ֆորում 2022


Երևան Թեք Ֆորում 2022

  • 21-05-2022 10:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը կմասնակցի Skill ընկերության նախաձեռնությամբ իրականացվող Երևան Թեք Ֆորում 2022 միջոցառմանը, որը տեղի կունենա մայիսի 21-ին, Գ . Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Միջոցառման մասնակիցների գրանցումը՝ ժամը 10:00-ից,  պաշտոնական բացումը՝ ժամը 11:00-ին: 
 
 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդիսանում է Yerevan Tech Forum 2022-ի  պաշտոնական գործընկերը: 
 
Երևան Թեք Ֆորում 2022-ի   ընթացքում տեղի կունենան քննարկումներ և ելութներ «Տեխնոլոգիաները  փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հնարավորություններ», «Կորպորատիվ կառավարումն անընդհատ փոփոխվող միջավայրում», «Բիզնես գործընթացների փոխակերպումն անցումային ժամանակաշրջանում», «Մարքեթինգը՝ գլոբալ փոփոխությունների  պայմաններում», «Մատակարարման շղթաների թվային փոխակերպումը», «Անվտանգությունը՝ ցանցային աշխարհում» թեմաներով։
 
Ֆորումի շրջանակում կանցկացվեն նաև պանելային քննարկումներ:
 
«Ստարտափ էկոհամակարգի ապագան և ներդրումների ներգրավումը տուրբուլենտության պայմաններում» պանելային քննարկմանը որպես խոսնակ հանդես կգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։ 
 
Միջոցառմանը կմասնակցեն 25-ից ավելի տեղական ու միջազգային խոսնակներ, 30-ից ավելի ընկերություններ, 1000-ից ավելի մասնակիցներ։
 
Լրագրողների մուտքը՝ տեղում գրանցումով: 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն