Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ գտնվող այգու բացման հանդիսավոր արարողությունը՝ Արթուր Աբրահամի մասնակցությամբ


Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ գտնվող այգու բացման հանդիսավոր արարողությունը՝ Արթուր Աբրահամի մասնակցությամբ

  • 01-06-2022 16:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հարգելի գործընկերներ,
 
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն իր ծննդավայր Ներքին Չարբախում այգի է հիմնել: Ավելի քան մեկ տարի տևած այգու կառուցապատման աշխատանքներն ավարտվել են օրեր առաջ:
 
Հունիսի 1-ին, ժամը 16:00 տեղի կունենա Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ գտնվող այգու բացման հանդիսավոր արարողությունը՝ Արթուր Աբրահամի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի մասնակցությամբ: 
 
Կանաչապատ, երեխաների համար նախատեսված խաղահրապարակով բարեկարգ այգում սպասվում են տարատեսակ հաճելի անակնկալներ, մշակութային միջոցառում, մուլտհերոսների այցելություն, երեխաների ժամանցի կազմակերպում, հյուրասիրություն:
 
Լիարժեք հանգստի համար տարածքն ապահովված է անհրաժեշտ պայմաններով. խաղահրապարակ - այգին կահավորված է նստարաններով, արտաքին լուսավորությամբ, առկա է անվճար մուտք դեպի համացանց Wi-Fi-ի միջոցով:
 
Սիրով հրավիրում ենք լուսաբանման (հասցե՝ Ներքին Չարբախ 3-րդ փողոց):
 
 Հարցերի դեպքում դիմել Սիրան Գրիգորյանին՝ 095 46 00 20
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն