«ԿԱՏԱՊՈՒԼՏ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի մեկնարկը


«ԿԱՏԱՊՈՒԼՏ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի մեկնարկը

  • 12-07-2022 12:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

ՀԲԸՄ-ն հայտարարում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող  «ԿԱՏԱՊՈՒԼՏ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի մեկնարկը                                                                                                                                                                     
 
Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
 
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ իրականացվող «ԿԱՏԱՊՈՒԼՏ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիսին և փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա հուլիսի 12-ին` ժամը 12:00-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան փ 2/2, 2-րդ հարկ): 
 
«ԿԱՏԱՊՈՒԼՏ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը նախագծվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության ՀԲԸՄ կողմից՝ Ստեղծարար Հայաստանի հետ համագործակցությամբ։
 
Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում մշակութային և ստեղծարար արդյունաբերության  էկոհամակարգի ձևավորման խթանումը, մասնագետների կարողությունների հզորացումը և զարգացող ստեղծարար տնտեսությանն աջակցումը:
 
Բանախոսներ՝
 
Անդրեա Վիկտորին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն ղեկավար,
Վահրամ Դումանյան, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար,
Վահան Քերոբյան, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար,
Ռոբերտ Խաչատրյան, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար,
Վազգեն Յակուբյան, Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի գրասենյակի նախագահ,
Աննա Գարգարյան, «ԿԱՏԱՊՈՒԼՏ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար,
Կարին Հովհաննիսյան, «Ստեղծարար Հայաստան»-ի հիմնադիր:
 
 
Ծրագրի ներկայացմանը կհաջորդի փոխըմբռնման հուշագրի ստորագրության հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն՝
 
Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն,
Վահրամ Դումանյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
Վահան Քերոբյանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն,
Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,
Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստան:
 
Հուշագրի ստորագրման արարողությանը կհաջորդի ծրագրի վերաբերյալ հարցուպատասխանը բանախոսների հետ:
 
Օրվա երկրորդ կեսին՝ ժամը 15:30-ին, կմեկնարկի «ԿԵՆՍԱԿԱՅՈՒՆ. Ստեղծարարության էկոհամակարգեր» համաժողովը, որի ավարտին տեղի կունենա երեկոյան հյուրասիրություն և նոր կապերի հաստատում Point of View rooftop ռեստորանում՝ ժամը 19:30-ին (ՀԲԸՄ Հայաստանի 6-րդ հարկ): Հյուրասիրությունը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ՝ «Հող»-ի և Արթուր Ալեքի կատարմամբ, ինչպես նաև Յան Կալնբերզի կողմից հեղինակած ինտերակտիվ ինստալացիայի ցուցադրությամբ։
 
 
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև հուլիսի 11-ը՝ ժ. 17:00-ն Թվային հաղորդակցությունների ղեկավար Նունե Մկրտչյանին՝ nune@agbu.am, 055-888-508:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս