Տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված Կանանց միջազգային օրվան


 

Տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված Կանանց միջազգային օրվան

  • 07-03-2025 14:00:00   | Հայաստան  |  Համերգ

Մարտի 7-ին` 14:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մեծ դահլիճում տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված Կանանց միջազգային օրվան։ Ելույթ կունենան «Մաեստրո» մշակութային կազմակերպության «Բյուր Աստղ» նախագծի շնորհալի երաժիշտ կատարողները։ Կներկայացվեն նաև նրանց ձեռքի աշխատանքները։
«Մաեստրո» մշակութային կազմակերպության նպատակն է՝ բացահայտել և աջակցել երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին, նկարիչներին, կիրառական արվեստով զբաղվողներին Երևանից, սահմանամերձ համայնքներից, արտերկրից։
 
Հասցե` Տերյան 72։
 
Մուտքն ազատ է։
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ