«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը պահանջում է Յուրի Խաչատուրովի հրաժարականը


«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը պահանջում է Յուրի Խաչատուրովի հրաժարականը

  • 14-10-2011 14:43:59   | Հայաստան  |  Հասարակություն

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տիրապետում է բացառիկ տեղեկությունների եւ ապացույցների (հիմնականում` տեսանյութերի տեսքով)` կապված զինված ուժերի 18 բարձրաստիճան զինվորականների կոռումպացվածության եւ ունեցվածքի հետ: Սակայն, ինչպես նշված է նախաձեռնության հոկտեմբերի 14-ի հայտարարությունում, նախաձեռնությունը դեռեւս նպատակահարմար չի գտնում դրանց հրապարակումը: Նշելով նաեւ, որ հայկական բանակի զորակազմի անմիջական կառավարումն իրականացնում է ոչ թե պաշտպանության նախարարը, այլ Գլխավոր շտաբի պետը՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ով «անմիջական եւ ուղղակի պատասխանատվություն է կրում բանակային կյանքի կազմակերպման որակի համար», նախաձեռնությունը գտնում է, որ անհրաժեշտաբար պետք է հանրայնորեն դրվի ոչ թե պաշտպանության նախարարի, այլ Գլխավոր շտաբի պետի հրաժարականի պահանջ: «Այդ հրաժարականը պետք է դառնա Հայաստանի բանակի գեներալակազմի փոփոխության ընդամենը սկիզբը: Որքան այդ պրոցեսն ուշանա, այնքան շարունակելու են բանակում վտանգված մնալ մեր եղբայրներն ու ընկերները»,- ասված է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հայտարարությունում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play