Երկու օրերի արդյունքով հայ սամբիստներն արդեն ունեն 1 ոսկե, 1 արծաթե, 5 բրոնզե մեդալ


Երկու օրերի արդյունքով հայ սամբիստներն արդեն ունեն 1 ոսկե, 1 արծաթե, 5 բրոնզե մեդալ

  • 16-10-2011 13:05:05   | Լատվիա  |  Սպորտ
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում է Սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի 2011թվականի առաջնությունը: Մրցումների երկրորդ օրը` հոկտեմբերի 15-ին, նույնպես հաջող էր հայ սամբիստների համար: Երիտասարդների միջեւ ընթացող մրցապայքարում 48 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը նվաճեց բրոնզե մեդալ, իսկ 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը՝ արծաթե: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին, մեր սամբիստները նվաճել էին 5 մեդալ: Երիտասարդների առաջնությունում բրոնզ մեդալների էին արժանացել Մաքսիմ Մանուկյանը՝ 48 կգ քաշային կարգ, Կարեն Տոնոյանը՝ 62 կգ ք/կ, Մհեր Կարապետյանը՝ 82 կգ ք/կ: Աղջիկների առաջնությունում պատվո երրորդ հարթակին էր բարձրացել մեր միակ ներկայացուցչուհին՝ 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը: Իսկ ահա պատանիների մրցելույթներում 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը, հաղթելով բոլոր գոտեմարտերը, երկրորդ տարին անընդմեջ նվաճել էր ոսկե մեդալ ու պահպանել Սամբոյի պատանիների Աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ըստ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո հաղորդագրության, այսպիսով, երկու օրերի արդյունքով հայ սամբիստներն արդեն ունեն 1 ոսկե, 1 արծաթե, 5 բրոնզե մեդալ: Հոկտեմբերի 16-ին մրցագորգ դուրս կգա եւս 5 հայ մարզիկ: Աշխարհի առաջնությանը մասնակցում է 24 երկրի 337 սամբիստ: Մեր պատվիրակության կազմում են 19 մարզիկ, երեք մարզիչ, մեկ մրցավար: Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play