Orange-ի բաժանորդները մինչև հոկտեմբերի 31-ը կստանան կրկնակի բոնուսային միավորներ միջազգային զանգերի համար


Orange-ի բաժանորդները մինչև հոկտեմբերի 31-ը կստանան կրկնակի բոնուսային միավորներ միջազգային զանգերի համար

  • 16-10-2011 13:30:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 15-ին Orange-ը հայտարարեց հատուկ առաջարկի մասին նրանց համար, ովքեր կատարում կամ ստանում են միջազգային զանգեր: Մինչեւ հոկտեմբերի 31-ը կատարված եւ ստացված միջազգային զանգերի յուրաքանչյուր րոպեի համար ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կստանան 2 բոնուսային միավոր 1-ի փոխարեն: Յուրաքանչյուր օր բաժանորդները կստանան այն բոնուսային միավորները, որոնք առաջացել են նախորդ օրվա ընթացքում կատարված եւ ստացված միջազգային զանգերից: Օրինակ` եթե բաժանորդը 1 օրվա ընթացքում կատարի կամ ստանա միջազգային զանգեր 20 րոպե ընդհանուր տեւողությամբ, ապա անմիջապես հաջորդ օրը կստանա 40 բոնուսային միավոր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն