Նազիկ Ավդալյան. «Եթե իմ աղջիկն էլ որոշի զբաղվել ծանրամարտով, ես դեմ չեմ լինի»


Նազիկ Ավդալյան. «Եթե իմ աղջիկն էլ որոշի զբաղվել ծանրամարտով, ես դեմ չեմ լինի»

  • 17-10-2011 14:42:02   | Հայաստան  |  Սպորտ

Ապրիլին տեղի ունեցած ավտովթարից հետո ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը դեռեւս գտնվում է վերականգնողական փուլում: Հայտնելով այս մասին հոկտեմբերի 17-ի ասուլիսում, ծանրամարտիկը նշեց. «Բժիշկները միայն վեց ամսից հետո կասեն կկարողանա՞մ պարապել, թե՞ ոչ»: Ինչ վերաբերում է սպորտը թողնելուն, մարզուհին նշեց, որ չի էլ մտածել այդ մասին: «Հույս ունեմ, որ ապաքինվելուց հետո կկարողանամ մասնակցել Եվրոպայի ու աշխարհի հաջորդ առաջնություններին»,- հայտարարեց Ն.Ավդալյանը: Նա նաեւ տեղեկացրեց Վանաձորում իր նախաձեռնությամբ մարզադպրոց բացելու նախաձեռնության մասին, ինչպես նաեւ ցանկություն հայտնեց, որ հատուկ մարզադպրոց ստեղծվի նաեւ աղջիկների համար: Ըստ նրա, հիմա շատ աղջիկներ կան, ովքեր ցանկանում են զբաղվել ծանրամարտով, սակայն ծնողները՝ հիմնականում մայրերը, դեմ են լինում: «Եթե իմ աղջիկն էլ որոշի զբաղվել ծանրամարտով, ես դեմ չեմ լինի»,- ընդգծեց Ն.Ավդալյանը, միաժամանակ հավելելով, որ այս բնագավառում հիասթափությունները շատ են եւ չպետք է հուսահատվել դրանցից:
Նոյյան տապան  -   Սպորտ