ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ու Օքսֆամ-ը միավորել են ուժերը` խթանելու աղքատության վերացմանն ուղղված աշխատանքները


ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ու Օքսֆամ-ը միավորել են ուժերը` խթանելու աղքատության վերացմանն ուղղված աշխատանքները

  • 17-10-2011 15:41:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 17 հոկտեմբերին Օքսֆամը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը նախաձեռնել են «Աղքատությունը անկախության 20 տարիներից հետո» թեմայով լուսանկարների ցուցահանդես` նվիրված Աղքատության վերացման միջազգային օրվան: Ցուցադրված ֆոտո շարքը, պատկերելով աղքատության հաղթահարման ճանապարհին ներկա մարտահրավերները, ցուցադրում է նաեւ գյուղական հեռավոր մարզերի բնակիչների, որոնք աջակցություն են ստացել բարեգործական եւ զարգացման բազմաբնույթ ծրագրերի շնորհիվ: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի կառավարության եւ միջազգային կազմակերպությունների, Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների, Օքսֆամի, ՄԱԶԾ-ի, ՄԱԿ ՀՏՎ-ի եւ ՄԱԿ ՊԳԿ-ի հայաստանյան գրասենյակների կողմից իրականացվող ծրագրերի շահառուներ, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Իր բացման խոսքում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչեւան ասաց. «Հոկտեմբերի 17-ը հնարավորություն է ընձեռում իրազեկ լինել աղքատության մեջ գտնվող մարդկանց ջանքերին ու պայքարին, ինչպես նաեւ բարձրաձայնել վերջիններիս խնդիրների մասին, եւ մի պահ գիտակցել, որ աղքատ մարդիկ առաջինն են, ովքեր պայքարում են աղքատության դեմ»: Իսկ Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանն իր խոսքում ասաց. «Բոլոր մարդիկ աշխարհում իրավունք ունեն բարեկեցիկ ապրելու, այն ապահովելու համար աշխարհում կան բավարար ռեսուրսներ, աղքատությունը անհավասարության հետեւանք է, հաղթահարելով անհավասարությունը մենք կկարողանանք հաղթահարել աղքատութունը»: Միավորված ազգերի կազմակերպությունը գտնում է, որ ներկա եւ ապագա սերունդների կայուն զարգացման համար իսկապես անհրաժեշտ է պաշտպանել էկոհամակարգերը` միեւնույն ժամանակ նպաստելով տնտեսական եւ սոցիալական առաջընթացին: Կայուն զարգացումը նաեւ հնարավորություն կտա երկրներին ճկուն գտնվել արտաքին ցնցումների նկատմամբ եւ կպաշտպանի զարգացման արդյունքները: Ցուցահանդեսը կազմակերպվել է Աղքատության հաղթահարման թեմայով նախաձեռնած միջոցառումների շարքի շրջանակներում, որոնք անցկացվեցին հոկտեմբերի 12-17-ը Երեւանում եւ Հայաստանի երկու` Շիրակի եւ Վայոց Ձորի մարզերում: Այս միջոցառումները նախաձեռնել են նաեւ ՄԱԶԾ-ն, ՄԱԿ ՀՏՎ-ն եւ ՄԱԿ ՊԳԿ-ն: Միջոցառումներին աջակցում են Օքսֆամի կողմից հիմնադրված Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցը, տեղական ու միջազգային կազմակերպություններ: Միջոցառումները անցկացվում էին Օքսֆամ GROW համաշխարհային արշավի «Աճեցնենք ավելին, կերակրենք մեր երկիրը» կարգախոսի ներքո, որի նպատակն է նպաստել պարենամթերքի տեղական արտադրության, սպառման, բաշխման եւ կառավարման գործընթացների բարելավմանը, ինչպես նաեւ նվազեցնել աղետների ռիսկերը եւ կանխել կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը գյուղատնտեսության վրա` որպես աղքատության հաղթահարման կարեւորագույն գործոն: *** Օքսֆամ-ի առաքելությունն է` Աղքատության կրճատում եւ Մարդկային տառապանքի վերացում: Սկսած 1994թ. կազմակերպությունը Հայաստանում իրականացնում է մարդասիրական եւ զարգացման տարաբնույթ ծրագրեր շուրջ 165 հեռավոր գյուղական համայնքներում` սերտ համագործակցելով կառավարության, տասնյակից ավելի տեղական հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ մարզային իշխանությունների հետ: Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցը այս տարի նշում է իր գործունեության 10-ամյա հոբելյանը: 27 անդամ ակտիվ հասարակական կազմակերպություններ ունեցող ցանցը ստեղծվել է աղքատության հաղթահարմանը վերաբերող հրատապ խնդիրները ու մարտահրավերները վերհանելու եւ լուծումներ տալու նպատակով եւ արդեն տասը տարի է, ինչ հաջողություններ է գրանցում տարբեր ոլորտներում: 1992թ. սկսած` Հայաստանում ՄԱԿ-ի համակարգը իր գործակալությունների, հիմնադրամների եւ ծրագրերի հետ մեկտեղ, ինչպես նաեւ համագործակցելով քաղաքացիական հասարակության եւ մասնավոր սեկտորի հետ, համապատասխան հիմնական ազգային զարգացման առաջնահերթություններին, աջակցում է Հայաստանի կառավարությանը զարգացմանն ուղղված ջանքերում` ներկայացնելով ամբողջ աշխարհից ձեռք բերած լավագույն փորձն ու գիտելիքները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play