Երեւանում անցկացվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ֆինանսավորում» թեմայով աշխատաժողովը


Երեւանում անցկացվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ֆինանսավորում» թեմայով աշխատաժողովը

  • 24-10-2011 15:51:23   | Հայաստան  |  Սպորտ
ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 24-ին անցկացվել է «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման ֆինանսավորում» թեմայով աշխատաժողով: Ողջունելով ներկաներին` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը կարեւորել է այս նախաձեռնությունը: Աշխատաժողովի անցկացումը նպաստելու է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության 2011 թվականի գերակա խնդիրներից մեկի` «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման ֆինանսավորման հայեցակարգի» մշակման աշխատանքներին,-շեշտել է Վ. Էլոյանը: Աշխատաժողովը ԵՄ տեխնիկական աջակցության «Թայեքս» (TAIEX) գործիքն օգտագործելու, մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի սպորտի վերաբերյալ «Սպիտակ փաստաթղթի» տնտեսական եւ սոցիալական մասերի ուսումնասիրման եւ փորձի փոխանակման նպատակ ուներ: Համաժողովը անցակացրել են Ռումինիայի սպորտի եւ երիտասարդության ազգային մարմնի, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լոհբորոհ համալսարանի, Բելգիայի Բրյուսելի ազատության համալսարանի եւ Լյուքսեմբուրգի սպորտի նախարարության, Պորտուգալիայի Եվորայի համալսարանի, Նիդեռլանդների Թագավորության Միջազգային եւ եվրոպական սպորտային իրավունք Ռոտերդամի Էրասմուս համալսարանի Իրավունքի դպրոցի ներկայացուցիչները: Ըստ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, համաժողովին մասնակցել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների աշխատակիցները, ինչես նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համակարգի մարզական կազմակերպությունների մասնագետները եւ այլ շահագրգրռ մարմինների ներկայացուցիչները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play