Կնքվեց թվով երկրորդ վարկային պայմանագիրը


Կնքվեց թվով երկրորդ վարկային պայմանագիրը

  • 27-10-2011 12:37:09   | Հայաստան  |  Տնտեսություն
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ եւ Սեւծովյան Առեւտրի եւ Զարգացման Բանկի միջեւ կնքվեց 5 մլն. ԱՄՆ դոլար գումարով, 5 տարի մարման ժամկետով թվով երկրորդ վարկային պայմանագիրը, որով ներգրավված միջոցները ուղղվելու են փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը: Սույն նախագծի իրականացումը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ նկատմամբ իր գործընկերների ունեցած խորը վստահության խոսուն վկայությունն է: Այս գործարքով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն եւս մեկ անգամ ապացուցում է, որ հավատարիմ է Հայաստանի Հանրապետությունում փոքր եւ միջին բիզնեսի հետագա զարգացման գործընթացին աջակցելու իր որդեգրած քաղաքականությանը: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն հաստատուն քայլերով շարունակելու է իր առաջընթացը նոր վարկային ծրագրերի ներդրման ու զարգացման եւ միջոցների ներգրավման նոր շուկաների յուրացման ոլորտներում: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն Սեւծովյան Առեւտրի եւ Զարգացման Բանկի հետ համագործակցում է սկսած 2008թ.-ից եւ շարունակում է ընդլայնել միջազգային համագործակցության շրջանակները: 2011թ.-ի հոկտեմբերի 26-ի դրությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ընդհանուր կապիտալը գերազանցում է 9.1 մլրդ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են 62.1 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 29.2 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` 10.2 մլրդ դրամ: Բանկի գործող տեղական եւ միջազգային քարտերի քանակը կազմում է մոտ 140,000 հատ: Բանկն ունի 38 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play