«Արթբրիջ» գրախանութ-սրճարանը նշեց իր 10-ամյակը


«Արթբրիջ» գրախանութ-սրճարանը նշեց իր 10-ամյակը

  • 31-05-2011 17:34:25   | Հայաստան  |  Հասարակություն
«Արթբրիջ» գրախանութ-սրճարանն իր տասնամյակի առթիվ մայիսի 30-ին կազմակերպել էր տոնական ընդունելություն, որին ներկա էին արվեստագետներ, քաղաքական կուսակցությունների, բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջունելով հյուրերին, «Արթբրիջ»-ի տնօրեն Շաքե Հավանը շնորհակալություն հայտնեց նրանց հրավերն ընդունելու եւ գրախանութ-սրճարանի 10-ամյակը միասին նշելու համար։ «ՆՏ» թղթակցի հետ զրույցում Շաքե Հավանը տեղեկացրեց, որ «Արթբրիջ»-ը հիմնադրելով ինքը նպատակ է ունեցել աջակցել տեղի արվեստագետներին, հրատարակիչներին՝ կազմակերպելով նրանց գործերի ցուցահանդես-վաճառքներ: Բացի այդ, համագործակցելով տեղի հրատարակիչների հետ «Արթբրիջ»-ը ձեռք է բերում գրքեր՝ սահմանամերձ գյուղեր առաքելու եւ մատչելի գներով իրացնելու նպատակով։ Շաքե Հավանը գտնում է, որ անհրաժեշտ է մարզերի բուհերի եւ դպրոցների ուսանող-աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնել գրքի նկատմամբ, այդպիսով նաեւ աջակցելով հայաստանյան հրատարակիչներին եւ գրավաճառությամբ զբաղվողներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play