Տիգրան Սարգսյան. «Տնտեսական մրցակցային դաշտի ամբողջական ապահովումը մեր երկրի համար դեռևս մնում է խնդրահարույց»


Տիգրան Սարգսյան. «Տնտեսական մրցակցային դաշտի ամբողջական ապահովումը մեր երկրի համար դեռևս մնում է խնդրահարույց»

  • 02-11-2011 15:29:54   | Հայաստան  |  Տնտեսություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 2-ին ընդունել է տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում միջազգային փորձագետ Ուիլիամ Կովաչիկին: Վերջինս հակամենաշնորհային եւ սպառողների շահերի պաշտպանության բնագավառներում խորհրդատվություն է տրամադրել Հայաստանի, Բենինի, Եգիպտոսի, Էլ Սալվադորի, Վրաստանի, Գայանայի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Մարոկկոյի, Նեպալի, Պանամայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վիետնամի եւ Զիմբաբվեյի կառավարություններին: Վարչապետը նշել է, որ մրցակցային դաշտի ամբողջական ապահովումը մեր երկրի համար դեռեւս մնում է խնդրահարույց մի շարք օբյեկտիվ պատճառներով, սակայն կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ազատ եւ արդար մրցակցության ապահովման համար: Այդ տեսակետից, կառավարության ղեկավարը կարեւորել է Ուիլիամ Կովաչիկի՝ հակամենաշնորհային քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների ներկայացման շուրջ հետագա համագործակցությունը: Ուիլիամ Կովաչիկն ընդգծել է, որ տպավորված է Հայաստանի հակամենաշնորհային քաղաքականությամբ եւ դրա շրջանակում իրականացված օրենսդրական փոփոխություններով: Միջազգային փորձագետի գնահատմամբ՝ կառավարության այս քաղաքականությունը միջազգային ասպարեզում համարվում է լավագույններից մեկը: Ուիլիամ Կովաչիկը վարչապետ Սարգսյանին առաջարկել է մշակել համապատասխան ռազմավարություն, որով էլ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կկառուցի իր հետագա քաղաքականությունը: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, կառավարության ղեկավարը կոչ է արել Ուիլիամ Կովաչիկին եւ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ աշխատել վերոնշյալ ռազմավարության եւ նոր առաջարկությունների ներդրման ուղղությամբ, որոնք կնպաստեն մեր երկրում հակամենաշնորհային քաղաքականության ամրապնդմանն ու զարգացմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play