Հայաստանի լրագրողները կմասնակցեն «Վոլին-2011» մինի-ֆուտբոլի 14-րդ միջազգային մրցաշարին


Հայաստանի լրագրողները կմասնակցեն «Վոլին-2011» մինի-ֆուտբոլի 14-րդ միջազգային մրցաշարին

  • 03-11-2011 15:12:10   | Ուկրաինա  |  Սպորտ

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային թիմը նախագահ Սերժ Սարգսյանի հովանո ներքո նոյեմբերի 3-ին կմեկնի Լուցկ քաղաք /Ուկրաինա/ մասնակցելու ԶԼՄ-ների աշխատակիցների «Վոլին-2011» անվանումը կրող մինի-ֆուտբոլի 14-րդ միջազգային մրցաշարին։ Մրցումները տեղի կունենան նոյեմրի 4-6 ժամանակահատվածում՝ Ուկրաինայի Վոլինի շրջանի պետական ադմինիստրացիայի ղեկավար Բորիս Կլիմչուկի աջակցությամբ։ Ինչպես հայտնեց ՀՀ լրագրողների թիմի ավագ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ, «Երկիր» օրաթերթի թղթակից Տիգրան Հովհաննիսյանը, մրցաշարին հայկական թիմից զատ մասնակցում են նաեւ Ռուսաստանի, Բելառուսի, Լիտվայի, Ուկրաինայի, Լեհաստանի լրագրողական թիմերը։ Ըստ նրա, ՀՀ լրագրողների թիմում ընգրկված են «Մեդիամաքս» լրատվական գործակալության, «Երեվան» ամսագրի, «Երկիր», «Հայաստանի Հանրապետություն» օթաթերթերի եւ այյլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Մրցումների ավարտին տեղի կունենա մրցանակաբաշխությունը, այնուհետեւ մասնակիցները կայցելեն «Ավանգարդ» մարզադաշտ Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության «Վոլին»-- «Կրիվբաս» խաղը դիտելու։ Հայաստանի լրագրողների թիմը 1999 թվականից մասնակցել է /բացի 2000 թվականին Բաքվում տեղի ունեցած/, բոլոր ԱՊՀ երկրների լրագրողների ֆուտբոլային մրցաշարերին ՝ Սանկտ-Պետերբուրգում, Քիշինեւում, Երեւանում, Սոչիում, Մոսկվայում, Օդեսայում, Բրյանսկում, Դրուսկինինկայում եւ 2009-ին Ստեփանակերտում։ Այդ ընթացքում հայկական թիմը մեկ անգամ դարձել է չեմպիոն, երեք անգամ բրոնզե մեդալակիր։ 2001 թվականից թիմը մեկնել է այդ մրցաշարերին նախագահ Ռ.Քոչարյանի հովանո ներքո, 2008 թվականից Հայսատանի լրագրողների ֆուտբոլային թիմին աջակցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play